News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Հայաստանին ներկայացված է թուրք-ադրբեջանական եւ ծայրահեղ իսլամիստական ուժերի կողմից պահանջ, որը վերացնում է հայ ժողովրդի գոյությունն այս տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ենթադրենք Հայաստանն իր բազմաթիվ ուղղություններով ճանապարհ է տալիս Ադրբեջանին, եւ այդ արանքում Ադրբեջանը սկսում է իր գործառույթներն իրականացրել։ Սա նշանակում է Հայաստանը բզկտել։ Ինչ անուն էլ դնեն, Ալիեւը դնի միջանցք, Նիկոլ Փաշինյանը դնի ճանապարհային ենթակառուցվածք։ Դրան դիմագրավելու համար պետք են արտաքին եւ ներքին ռեսուրսներ։ Արտաքին ռեսուրսը պետք է լինեն մեր ռազմավարական գործընկերները, իսկ ներքինը՝ մեր բանակն ու ժողովուրդը։ Այս երկուսի ուղղությամբ էլ իշխանությունը քայլ չի անում, հակառակը՝ թուլացնում է։ Հայ ժողովուրդը պետք է համախմբվի հայոց փրկության հարցի շուրջ»,- նշեց նա։

Մինասյանի խոսքով՝ իշխանափոխությունից հետո շատ հարցերի պետք է պատասխաններ տրվեն։

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք քիչ թե շատ առնչություն ունեն, մեր թիրախում են։ Բոլորն անխտիր․ կապ չունի նախագահ է,  կառավարության ղեկավար է, կառավարության անդամ է, ենթակա մարմնի ղեկավար է, թե ով է։ Նրանք նույն պատասխանատվությունը կիսում են, եւ երբ իշխանափոխություն եղավ այս հարցին պետք է պատասխան տրվի»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ