News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Time ամսագրի ընթերցողների կարծիքով տարվա մարդ է դարձել Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն։

«Ըստ ընթերցողների՝ այն մարդը, որն ամենաշատ ազդեցությունն է ունեցել այս տարի, ցավոք կամ բարեբախտաբար, դարձել է Բոլսոնարոն, ով հավաքել է ընթերցողների ավելի քան 9 մլն ձայների 24%-ը»,-գրում է ամսագիրը։

Բրազիլիայի սենատի հատուկ հանձնաժողովը հոկտեմբերի վերջին Գերագույն դատարանին եւ դատախազությանը խնդրել է հետաքննություն անցկացնել նախագահի նկատմամբ՝ կորոնավիրուսի մասին նրա հայտարարություններից հետո, ինչպես նաեւ արգելափակել նրա սոցցանցերը։ Անցած շաբաթ Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորը լիազորել է հետաքննություն անցկացնել Բոլսոնարոյի նկատմամբ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ձայների 9%-ով։ Ընթերցողների եւս 6,3%-ը երրորդ տեղը տվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել