News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:10-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է  քաղաքացին և տեղեկացրել, որ որդուն դանակահարել են: Նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված մեկ այլ ահազանգի համաձայն՝ շտապօգնության  խումբը  Երևանի Ա. Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանից, կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխել նույն բնակարանի բնակչին:

ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, Վաղարշյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց Երևանի 36-ամյա բնակչի  հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: 

Ըստ նախնական տվյալների՝ վերջինս իր մոտ գտնվող սուր  կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,  որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

36-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
Այնուհետեւ Ա.Ն.-ն եւ Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց եւ քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է...
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ Դավիթ Դալլաքյանը ազատ են արձակվել
երեկ ձերբակալված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության...
Ապօրինի գույքի բռնագանձման հերթական 2 հայցերը. Մեկը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարին
Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին…
Հրազդանի կիրճում փաստաբան Լեւոն Գեւորգյանը պարեկներին կաշառք է առաջարկել. նա ձերբակալված է
Պարեկային ծառայողները Հրազդանի կիրճում ստուգելու նպատակով կանգնեցրել են...
Երևանում` վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com
Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի…
Ամենաշատ