News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք այս հայտարարությունը հիմա արեցինք, որոշ տեղերում որոշ մարդիկ բահերը կվերցնեն եւ ապօրինի շինարարություն կսկսեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որով կբացառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, սակայն երկու ամիս ժամանակ է տրվում դրա համար:

«Դուք հիշո՞ւմ եք՝ ընտրությունների գիշերն ինչ էր տեղի ունեցել Երեւանում: Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել: Ես համաձայն չեմ այս մոտեցման հետ: մենք պետք է հետին թիվ ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք: Հիմա ձեր հայտարարությունից հետո մի քիչ էլ լոբբինգ կանեն, օրենքի ընդունումը կձգձգվի, էլ չեմ ասում կդիմեն ՍԴ, մի 3 ամիս էլ էդտեղ կգնա, Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն: Դա սխալ մոտեցում է: Այս 4 ամսվա ընթացքում կարելի է 10 հարկանի շենք կառուցել 100 հատ:

Հիմա մենք այս քննարկմամբ ահավոր խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն, գնան, ապօրինի շինարարություն անեն: Սենց բան ոնց կարելի է անել, չի կարելի նման բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք, բայց երաշխավորում եմ, որ ձեր նշած երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություն կսկսվի»,–ասաց Փաշինյանը:

Ի վերջո քննարկումից հետո որոշում կայացվեց նախագիծը անհետաձգելի ճանաչել, արտահերթ Ազգային ժողովի նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով ընդունել։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձևավորել, որ ամենօրյա ռեժիմով բոլոր համայնքներից տեղեկություններ ստացվեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ