Դանիայի անվտանգության ծառայությունը 4 անձի է ձերբակալել «խիստ գաղտնի տեղեկատվություն հրապարակելու համար», փոխանցում է Reuters-ը։
Դանիայի անվտանգության եւ հետախուզության ծառայությունը (PET) հայտնել է, որ չորսն էլ երկու ծառայությունների ներկայիս եւ նախկին աշխատակիցներ են: Ձերբակալությունները գաղտնի ծառայություններից արտահոսքի երկարատեւ հետաքննության արդյունք են: Նախաքննությունը դեռ շարունակվում է։