News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում, ցեղասպանություն է հիշեցնում։

Իրավապաշտպանների հետ երկրի ղեկավարի հանդիպման ժամանակ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկին խնդրել է Պուտինին Ռուսաստանի օրենսդրություն մտցնել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ցեղասպանություն»-ը եւ «ցեղասպանության կոչեր»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաֆոբիայի մասին պետք է ասեմ որպես ցեղասպանության առաջին քայլի մասին։ Այն, ինչ հիմա կատարվում է Դոնբասում, մենք լավ տեսնում ենք, գիտենք։ Եւ դա, իհարկե, շատ է հիշեցնում ցեղասպանություն, որի մասին դուք ասացիք։ Բայց այստեղ պետք է շատ զգույշ գործել, որպեսզի այդ հասկացությունները չարժեզրկվեն: Բայց դրանք պետք է արտացոլեն տեղի ունեցող իրադարձությունների իրողությունները։ Եկեք մտածենք»,- ասել է Պուտինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ