News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը


Արդարադատությունն այսօր հաղթեց շնորհիվ իմ փաստաբանների. Իրապես այսօր ինձ համար շատ լավ օր է, տրամադրությունս բարձր է, ոգիս միշտ բարձր է եղել: Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը:

«Հիմա երկար բան չասեմ, ես շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ, այս 5 ամսվա ընթացքում 24-25 տարվա դիաբետը իրեն շատ վատ ձեւով ցույց տվեց: Առավել եւս, որ այս 4-5 ամսվա ընթացքում ես զրկված եմ եղել լրատվությունից, առաջիկա իմ խնդիրը առողջությունս վերականգնելն է լինելու, հետո կտեսնենք: Ես երկրորդ ինֆարկտը ստացա ՔԿՀ-ում»,-ասաց Չարչյանը:

Հարցին, թե որն է լինելու առաջին բանը, որ անելու է դուրս գալուց հետ, նա կատակով պատասխանեց. «Արեցի, կնոջս համբուրեցի»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ իր որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը: Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից: Դատավորը հայտարարեց, որ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը չհեռանալու մասին:

Որոշումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին, դրսում Արմեն Չարչյանին դիմավորեցին նրա թիմակիցները:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ