News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ-ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ժամը 05։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-մյա Գևորգ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ «Բեկոն» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Դիլռաբո Ս-ին։ 

Հետաքննիչի հանքնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է   ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո Opel-ը բախվել է բաժանարար գոտում եղած ծառերին և գլխիվայր շրջվել։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ