News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն այժմ ծածկում է Հունաստանի բնական գազի կարիքների 40 տոկոսը եւ նույնիսկ ավելացրել է մատակարարումները, մինչդեռ ԱՄՆ-ն կրճատել է դրանք՝ փոխարենը Հեռավոր Արեւելքում իր գազն ավելի թանկ վաճառելով: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունական Antenna հեռուստաալիքին տված անգլերեն հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Սոչիում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին։ Հարցազրույցի առաջին հատվածները եթեր են հեռարձակվել չորեքշաբթի երեկոյան, այն ամբողջությամբ ցուցադրվել է շաբաթ երեկոյան «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարով։

«Գիտե՞ք Հունաստանի բնական գազի կարիքների քանի տոկոսն է ծածկում Ռուսաստանը: – հարցրել է Պեսկովը հեռուստաալիքի թղթակցին։- 40 տոկոսից մի փոքր ավել։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր բոլոր պարտավորությունները հույն գնորդների հանդեպ, եւ կշարունակի կատարել։ Մենք նույնիսկ ավելացրել ենք մատակարարումները գործող երկարաժամկետ պայմանագրերով։ Գիտե՞ք, թե ինչ եղավ ամերիկյան մատակարարների հետ: Նրանք 43 տոկոսով կրճատեցին Հունաստանի մատակարարումները, քանի որ սկսեցին գազ մատակարարել Հեռավոր Արեւելք եւ հարավ-արեւելյան տարածաշրջան, քանի որ այնտեղ բնական գազը մի փոքր ավելի թանկ է»։

Պեսկովի խոսքով՝ խոսքն «այս ոլորտում ԵՄ-ի եւ Ռուսաստանի փոխկախվածության մասին է, որը կայունություն եւ կանխատեսելիություն է բերում»։ «Հենց դա ենք մենք փորձում բացատրել եվրոպացիներին, բայց Բրյուսելը, մենք չենք հասկանում, թե ինչու, ընտրեց սփոթ շուկան եւ էներգիայի վերականգնվող աղբյուրները: Բայց վերականգնվող աղբյուրներն անկայուն են, մի տարի շատ քամի կա, մյուս տարի՝ ոչ, իսկ այս պահին կլիման անկանխատեսելի է»,- ասել է նա։

Լրագրողը մամուլի քարտուղարից հետաքրքրվել է` արդյոք Մոսկվան պատրաստվում է օգնել հույներին, որոնք մեծապես տուժել են բնական գազի թանկացումից։ «Դուք կցանկանայիք, որպեսզի մենք անվճա՞ր  բնական գազ մատակարարենք»,- ի պատասխան հարցրել է Պեսկովը: Նրա խոսքով` բնական գազի գները կայուն են: Դրանք աճել են «սփոթ շուկայում, իսկ գոյություն ունեցող պայմանագրերով գները կապված են նավթի գնի վրա հիմնված որոշակի բանաձեւերի վրա», ասել է նա:

Հարցին` արդյոք Ռուսաստանը պատրաստվում է նվազեցնել գները եւ Հունաստանին զեղչ տալ, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, քանի որ դրանք փոխադարձ պայմանավորվածություններ են։ Դա «Գազպրոմ»-ի հետ երկկողմ պայմանավորվածությունների թեման է։ Դուք պարզապես պայմանագիր եք կնքում «Գազպրոմ»-ի հետ եւ շարունակում եք որոշակի ժամկետով [գազ ստանալ], իսկ եթե երկարաժամկետ պայմանագիր ունեք «Գազպրոմ»-ի հետ, ապա կշարունակեք բնական գազ ստանալ կանխատեսված գնով` ոչ այն գնով, որը կարող է տատանվել 500 դոլարից մինչեւ 1100 դոլարի սահմաններում մեկ գիշերում, այդ դեպքում այն ​​կամրագրվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ