News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում COVID-19-ով հիվանդացությունը շարունակում է մնալ բարձր մակարդակում, տվյալները վկայում են, որ երկիրը մոտենում է համավարակի հինգերորդ ալիքին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության ու սոցիալական գործերի նախարար Օլիվյե Վերանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վերանի խոսքով՝ այս շաբաթվա սկզբում բժշկական ծառայություններն օրական գրանցել են կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 70 հազար դեպք: Միեւնույն ժամանակ վերջին 10 օրվա ընթացքում իշխանությունները գրանցել են հիվանդության տեմպի աճ:

«Ըստ ամենայնի՝ մենք մոտենում ենք [հինգերորդ ալիքի] գագաթնակետին: Նախանցած շաբաթ օրական հիվանդացությունը հասել է 60 տոկոսի մակարդակին: Այժմ այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է. դեկտեմբերի 4-11-ը աճը կազմել է ընդամենը 5 տոկոս, մինչդեռ թեստերի թիվն ավելացել է 25 տոկոսով: Դա լավ նշան է»,-հայտարարել է նախարարը: Մինչդեռ նա նախազգուշացրել է հապճեպ եզրակացություններ չանել ու նշել է, որ առաջիկա օրերին անհրաժեշտ կլինի համոզվել, որ հիվանդությունն անկում է գրանցել:

Առողջապահության նախարարը հավաստիացրել է, որ ներկայում իշխանությունները չեն դիտարկում ինքնամեկուսացման նոր ռեժիմի վերականգնման տարբերակը, եւ դրան մեծապես նպաստել է այն, որ բազմաթիվ ֆրանսիացիներ են պատվաստվել: Նա հավելել է, որ այդ գործընթացը կամավոր է եւ ոչ ոք չի պարտադրի պատվաստվել՝ չնայած նոյեմբերի սկզբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր, որ հունվարի 15-իվ կչեղարկվեն 18-65 տարեկան քաղաքացիների համար սանիտարական անցագրերը, որոնք չեն ստանա բուսթերային չափաբաժինը եւ որոնց պատվաստման վեց ամիսը լրացել է: 65 տարեկանից բարձր քաղաքացիների համար անցագրերի չեղարկումը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին: Le Parisien-ը գրում է, որ Վերանը նաեւ հավաստիացրել է, որ իշխանությունները չեն պատրաստվում սահմանել սանիտարական անցագիր 10 տարեկանից ցածր երեխաների համար եւ դեռեւս պլանավորում են պատվաստել 360 հազար անչափահասի, որոնք առավել խոցելի են հիվանդության նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ