News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամենավառ գիսաստղը՝ Լեոնարդի Գիսաստղը, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կմոտենա Երկրին 35 005 384 կմ նվազագույն հեռավորության վրա. այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Միջին լայնություններում այն կդիտվի դեկտեմբերի 12-ին ու 13-ին մթնշաղին 1-2 ժամի ընթացքում՝ մայրամուտից անմիջապես հետո, ինչպես նաեւ առավոտյան ժամը 5-6-ին եւ նախքան արեւածագը:

Գիսաստղը բացահայտել է ամերիկացի աստղագետ Գրեգորի Ջորջ Լեոնարդը Մաունթ-Լեմոն աստղադիտարանում 2021 թվականի հունվարի 3-ին: Ուղեծրային հաշվարկները ցույց են տվել, որ Լեոնարդի գիսաստղը շարժվում է հիպերբոլիկ ուղեգծով, կհատի Արեւային համակարգը միայն մեկ անգամ եւ այլեւս չի վերադառնա այդտեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ