News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Առնվազն 12 մարդ է համարվում անհետ կորած Իտալիայի Սիցիլիա կղզու Ռավանուզա համայնքում գազի պայթյունի հետեւանքով, շաբաթ հայտնել է Giornale di Sicilia թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրատվականի տեղեկություններով՝ անհետ կորածների շրջանում կա երեք երեխա ու ամուսնական զույգ: Տուժածների հստակ թվի մասին տեղեկատվություն դեռեւս չի հաղորդվում: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, պայթյունի հետեւանքով փլուզվել է 5-հարկանի շենքն ու վնասվել են երկու հարեւան շենքերը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:30-ի շրջանում:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, շտապօգնությունն ու մյուս արտակարգ ծառայությունները: Բացի այդ Ռավանուզա է ժամանել կամավորների երեք թիմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ