News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոր Կալեդոնիայի բնակիչների մեծամասնությունը մերժել է Ֆրանսիայի այդ տարածքի անկախացման նախագիծը: Այդ մասին կիրակի հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով  քվեարկության նախնական արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրաքվեում հաղթանակ են տարել անկախության հակառակորդները: Հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 88 տոկոսը հաշվելուց հետո ընտրողների 96 տոկոսը մերժել է հրվանդանի ինքնիշխանության գաղափարը:

Այս ընտրությունները հաստատել են 2018 եւ 2020 թվականների քվեարկության արդյունքները, սակայն այս անգամ մասնակցությունը համեմատաբար ցածր էր: Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է երկու անգամ պակաս ընտրող, քան գրանցվել էր նախորդ տարի, երբ մասնակցությունը կազմել էր 85,6 տոկոս:

2020 թվականի հոկտեմբերին անկախացման դեմ քվեարկածների թիվը կազմել է 53,3 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ