News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ 1990-ականների սկզբում հաղթահարել է դժվարությունները, ինչպես բոլորը, եւ աշխատել՝ որպես մասնավոր առաքիչ իր «Վոլգայով», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դե ինչպես բոլորը»,-պատասխանել է նախագահը «Ռուսաստան: Նորագույն պատմություն» ֆիլմի համար հարցազրույցի ընթացքում:

«Ապրել եմ ինչպես բոլորը, սակայն երբեմն ստիպված է հավելյալ գումար վաստակել նաեւ որպես առաքիչ: Տհաճ է այդ մասին խոսելը, անկեղծ ասած, սակայն, ցավոք, այդպես էլ է պատահել»,-շարունակել է Պուտինը:

Նա հաստատակամորեն պատասխանել է հարցին՝ արդյո՞ք դա այն նույն «Վոլգան» էր, որը նա բերել է ԳԴՀ-ից: «Դե իհարկե, ուրիշ մեքենա ես չեմ ունեցել»,-նշել է պետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ