News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ + 8 +10։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +1 +5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +3 +7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6 +9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +3 +7,

Լոռիում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +3 +7,

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3 +8,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +2+6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7 +10,

Արարատում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +8+10,

Արմավիրում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3 -7, ցերեկը՝ +3 +6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8 +11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +7 +12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2 +6,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6 +11։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ