News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատումից հետո Արաբական Միացյալ Էմիրություններ Իսրայելի առաջնորդի առաջին պաշտոնական այցի շրջանակներում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի հետ, հայտնում է AP-ն։

Նաֆթալի Բենեթի այցը ԱՄԷ տեղի է ունենում համաշխարհային տերությունների եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին։

Բենեթի հանդիպումը արքայազնի հետ ավելի քան երկու ժամ է տեւել։ Բանակցությունները կենտրոնացել են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են առեւտուրը եւ շրջակա միջավայրը: «Երկու կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությունն ու համատեղ գործողություններն ակտիվացնելու ցանկությունը՝ փոխադարձ շահերն ամրապնդելու եւ տարածաշրջանում կայունությանը, անվտանգությանը եւ զարգացմանը նպաստելու համար»,- ասվում է Իսրայելի վարչապետի վարչակազմի աղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ