News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Կանաչ» ֆինանսավորման և կայուն տնտեսական մոտեցումների առավելություններն ու մարտահրավերները, միտումներն ու կարգավորումները Հայաստանում և արտերկրում. սրանք էին այն հիմնական թեմաները, որոնք քննարկվեցին դեկտեմբերի 10-ին Երևանում կայացած համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` HSBC Հայաստան) և Երևանում բրիտանական դեսպանատան համատեղ ջանքերով։

«Համախմբվելով հանուն կանաչ ապագայի» անվանումը կրող համաժողովի նպատակն էր կարևորել կայուն մոտեցումները ոչ միայն անհատների կյանքում, այլև ընդգծել դրանց առաջնահերթությունը բիզնեսների համար գործառնական մոդելներ մշակելիս և ապագա ծրագրեր կազմելիս։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը իր ողջույնի խոսքում նշել է․  «Անցած ամիս Միացյալ Թագավորությունում՝ Գլազգոյում, տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը (COP26), որի հիմնական նպատակներից էր ֆինանսական միջոցներ ներգրավել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի իրականացման համար, խթանել հանրային և մասնավոր ֆինանսների հոսքը դեպի զարգացող շուկաներ, որտեղ դրանց անհրաժեշտությունն ամենից շատ է նկատվում, ինչպես նաև օգնել կառուցել կանաչ տնտեսություններ՝ ստեղծելով աշխատատեղեր և ապահովելով բարեկեցություն։ Հայաստանում կանաչ ներդրումների իրականացման բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք կարող են իրագործվել մինչև 2030 թ․-ը։ Հուսով եմ, որ այս համաժողովը ցույց կտա, թե ինչպես ֆինանսների ներհոսքը կարող է նպաստել Հայաստանում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, ոլորտում ներդրումների իրականացման, ինչպես նաև դեպի ածխածնի զուտ զրոյական արտանետումների տնտեսություն անցման հարցում»։

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի ողջույնի խոսքերից հետո խոսնակները փոխանակեցին իրենց տեսակետներն ու փորձը աշխարհում ածխածնի զրոյական արտանետումների տնտեսության վերաբերյալ և քննարկեցին դրանց իրականացման հնարավոր ուղիները Հայաստանում։

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշել է․ «Ակնհայտ է, որ կայուն մոտեցումները բիզնեսների ռազմավարության առանցքային գործոն են հանդիսանում ամբողջ աշխարհում։ Հատկանշական է, որ  Հայաստանում կայուն ֆինանսավորման միտումը ևս զարգանում է, ինչը կարևոր դեր ունի ավելի կայուն տնտեսություն կառուցելու գործում՝ միևնույն ժամանակ նվազեցնելով բնապահպանական ռիսկերը։ Այս տեսանկյունից HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել՝ դառնալով արտանետումների զրոյական ցուցանիշով բանկ։ Առաջնորդվելով HSBC Խմբի ռազմավարությամբ՝ HSBC Հայաստանն ուրախ է իր դերակատարությունն ունենալ այս գլոբալ հանձնառության իրականացման գործում և նպաստել Հայաստանի անցմանը ցածր ածխածնային տնտեսության»։

Համաժողովի նպատակն էր աջակցել Հայաստանին դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման և «կանաչ» լուծումների լայնորեն կիրառման հարցում՝ մեծացնելով կանաչ ֆինանսավորման տարբերակներից օգտվելու, դրանց մասին ավելի  տեղեկացված լինելու հնարավորությունները և խրախուսելով բոլոր հաստատություններում «կանաչ» ռազմավարությունների համահունչ իրականացմանը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Միացյալ Թագավորության կառավարության COP26 համաժողովի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը, այլ բարձրաստիճան խոսնակներ Հայաստանի և Միացյալ Թագավորության կառավարություններից, ինչպես նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնող փորձագետներ HSBC Խմբից, TheCityUK-ից և երկու երկրներում գործող այլ առաջատար բիզնես կազմակերպություններից։ 

HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը նշել է․ «Այսօր, առավել քան երբևէ, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է կայուն  տնտեսական լուծումներ ապահովելը, ինչը ֆինանսական ոլորտում նույնպես առաջնային է դառնում։ Հանդիսանալով առաջատար բանկերից մեկը Հայաստանում ՝ մենք գիտակցում ենք, որ ավելի «կանաչ» միջավայր ունենալու համար HSBC-ն պետք է առաջարկի ժամանակին համընթաց կայուն լուծումներ։ Հետևաբար մենք ուրախ ենք խթանել «կայուն բանկային ծառայությունները» Հայաստանում՝ մեր հաճախորդներին տրամադրելով կանաչ վարկեր և կայուն զարգացմանն ուղված այլ վարկեր:

Կցանկանայի նաև ընդգծել նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք խրախուսում են հայաստանյան կազմակերպություններին առավել կայուն մոտեցումներ որդեգրել ՝ դրանով իսկ մեր ներդրումն ունենալով բոլոր համայնքներում կայուն լուծումներով փոփոխությունների իրականացման հարցում»:

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով:

2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311  միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 18 տոկոս
Ռուսաստանի Բանկն իր առաջիկա նիստերում կգնահատի հիմնական տոկոսադրույքի հետագա բարձրացման նպատակահարմարությունը
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին...
300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից (ֆոտո)
Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա...
Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել
Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը...
Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար  
Արշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով...
ՌԴ Կենտրոնական բանկին առաջարկել են ռուսական փողերի վրա պատկերել ուկրաինական գրավված քաղաքները
Լանտրատովան կոչ է արել ռուսական ռազմական տեխնիկան պատկերել մեկ և երկու ռուբլի արժողությամբ մետաղադրամների վրա...
Ամենաշատ