News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում դատարանը «օրենքով գող» Յապոնչիկի սպանության մեջ երկու մեղադրյալներին 15 եւ 16 տարվա ազատազրկման է դատապարտել։

Հանցագործ աշխարհում որպես «օրենքով գող» Յապոնչիկ հայտնի Վյաչեսլավ Իվանկովի սպանության գործով մեղադրյալներ Մուրթազի Շադանիան եւ Ջամբուլ Ջանաշիան 15 եւ 16 տարվա ազատազրկման են դատապարտվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրանք իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում։ Բացի այդ, ամբաստանյալների նկատմամբ մեկ տարվա ազատության սահմանափակում է սահմանվել։

Շադանիան եւ Դանաշիան մեղադրվում են հանգուցյալին հետապնդելու, նրա կենսակերպը եւ շարժման ուղիները ուսումնասիրելու մեջ։ Բացի այդ, նրանք հեղինակությանը սպանելու համար ձեռք են բերել դիպուկահար հրացան եւ զինամթերք, ինչպես նաեւ մեքենա, որն անհրաժեշտ էր իրենց ծրագրերն իրականացնելու համար:

2009 թվականի հուլիսի 28-ին Կախա Գազաեւը, Մուրթազի Շադանիան, Նուգզար Պապավան եւ Ջամբուլ Ջանաշիան ժամանել են «Թայվանական փիղ» ռեստորան։ Երբ Իվանկովը դուրս է եկել հաստատությունից, նրան մոտեցել է «Գազել» ատոմեքենա, որից Աստամուր Բուտբան մի քանի անգամ կրակել է Յապոնչիկի ուղղությամբ։ «Օրենքով գողը» հոկտեմբերի սկզբին մահացել է հիվանդանոցում։

Սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է «օրենքով գող» Իլյա Սիմոնիան (Մախո), ով հանցագործությունը կատարել է հանուն հանցավոր համայնքում ազդեցության ոլորտները վերաբաշխելու։ Դրա համար նա ներգրավել է մի խումբ մարդկանց, ովքեր մի քանի ամիս հետեւել են Յապոնչիկին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկական նարկոկարտելի առաջնորդ Սինալոան և Էլ Չապոյի որդին ձերբակալվել են Տեխասում
Երկուսն էլ ձերբակալվել են Տեխասի մասնավոր օդանավակայաններից մեկում, հաղորդում են ամերիկյան...
Բաքվում 57-ամյա կնոջը դանակահարել է հարազատ որդին
Սպանությունը եղել է միտումնավոր...
Rolls-Royce-ի և BMW-ի դիզայներին սպանել են առանձնատանը՝ նրա մեքենան փախցնելու փորձի պահին
Քեմերոնի կնոջը՝ նկարչուհի և դիզայներ Վերենա Կլոոսին հաջողվել է փախչել ամուսնուն սպանած հանցագործից...
Սերբական հատուկ ջոկատայինները վնասազերծել են ամուսնական զույգի 89-ամյա մարդասպանին
Հակառակ բանակցելու փորձերին, արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմանը, տղամարդը հրաժարվել է հանձնվել...
Ալաբամայում ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ երեխա
Մեքենայում գտնվող տղամարդը, կինը և փոքրիկ երեխան հրազենային վնասվածքներ են ստացել և տեղում մահացել
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ