News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեհաստանում դինոզավրերի հարյուրավոր ոտնահետքեր են հայտնաբերվել, որոնք այնքան լավ են պահպանվել, որ նույնիսկ կարելի է տեսնել թեփուկավոր մաշկը, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել բարդ էկոհամակարգի մասին մոտ 200 միլիոն տարի առաջ: Վարշավայից 130 կմ հարավ գտնվող Բորկովիցեում կավի քարհանքում քարացած ոտնահետքեր եւ ոսկորներ են հայտնաբերվել, հայտնում է Reuters-ը։

«Հետեւելով դինոզավրերի թողած հետքերին՝ կարող եք կարդալ նրանց վարքն ու սովորությունները...մենք ունենք հետքեր, որոնք թողել են դինոզավրերը. նրանք վազում, լողում, հանգստանում եւ նստում էին»,- ասում է երկրաբան Գժեգոժ Նեձվենդսկին:

Մսակեր դինոզավրերի ամենամեծ ոտնահետքերը հասնում են 40 սմ երկարության, եւ շատ դեպքերում մաշկը հստակ երեւում է:

«Որպեսզի պահպանմանվածության այս վիճակը հնարավոր դառնար, կարճ ժամանակում պետք է իրադարձությունների հատուկ հաջորդականություն տեղի ունենար»,- ասվում է երկրաբան Գժեգոժ Պենկովսկու հայտարարության մեջ:

Հայտնաբերվել են դինոզավրերի մի քանի հարյուր հետքեր, որոնք ներկայացնում են առնվազն յոթ տեսակ, եւ երկրաբաններն ասում են, որ նրանք, ամենայն հավանականությամբ, կգտնեն ավելին: Նրանք նաեւ կենդանիների եւ ձկան ոսկորների բեկորներ են հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ