News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրգանիզմը երկարատեւ հացադուլից հետո դեռ չի ապաքինվել, եւ սննդի քանակը, որը նա այժմ օգտագործում է, նվազագույն է։ Այս մասին Գորիի զինվորական հոսպիտալում իր պաշտպանյալի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Բժիշկների կոնսիլիումը, որը ստեղծվել է կառավարության կողմից Սաակաշվիլիի առողջական վիճակի վերահսկման համար, երկուշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, հետազոտել է հիվանդին: Էնդոկրինոլոգը հայտնել է, որ նախկին նախագահի լաբորատոր ցուցանիշները բավարար են, եւ այս պահին կյանքին վտանգ սպառնացող բարդություններ չկան։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 14-ից հիվանդը կանցնի նորմալ սննդագարգի:

«Ինչ վերաբերում է բժիշկներից մեկի երեկվա հայտարարությանը, թե իբր ամեն ինչ լավ է եւ սննդի ընդունման բոլոր սահմանափակումները չեղարկվել են, ես ուզում եմ ընդգծել, որ Միեխեիլ Սաակաշվիլին չի կարող ուտել, սննդի 80 տոկոսը պարզապես դեն է նետվում»,- ասել է Սաձաղիշվիլին:

Նա հավելել է, որ Սաակաշվիլիի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ առողջական խնդիրները հիմնարար բնույթ են կրում:

Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Վրաստանի արդարադատության նախարարությունում, բուժման ավարտից հետո նախկին նախագահին կվերադարձնեն Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտ:

Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ հարուցված եւս երեք քրեական գործերով դեռ վճիռներ չեն կայացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ