News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի սահմանային ոստիկանության առափնյա պահպանության նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում ամերիկյան USS Arleigh Burke ականակրի մասնակցությամբ։ 

«ՆԳՆ սահմանային ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչներն ու USS Arleigh Burke նավի նավաստիները համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում։ Վրացական կողմից զորավարժություններին մասնակցել են երեք նավեր՝ Օչամչիրա (P23), Սուխումի (P24) եւ Դիոսկուրիա (P25)»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունների մասնակիցները մարտավարական մանեւրներ են կատարել եւ փոխազդեցություն են մշակել ծովում մի շարք հարցերի շուրջ։ Համատեղ մանեւրների նպատակը երկու երկրների ծովային ստորաբաժանումների միջեւ փորձի փոխանակումն է, անձնակազմերի փոխգործակցության բարելավումը, ինչպես նաեւ Վրաստանի առափնյա պահպանության կարողությունների ամրապնդումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ