News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը


Սա բռնապետական ռեժիմի դրսեւորումն է, այս գործով Նարեկ Մանթաշյանի նկատմամբ 7 օր առաջ խափանման միջոց կիրառվել էր՝ ստորագրություն չհեռանալու մասին, որի պայմաններում նոր հանգամանք ու փաստական տվյալներ չկան, ի՞նչ փոխվեց յոթ օրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացնելուն:

«Մարդը մեկ տարվա ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսեւորել, որովհետեւ խոսքը նախորդ տարվա նոյեմբերի 9-10-ի դեպքերին, եւ եթե այդ ընթացքում կալանքի խնդիր չի եղել, եւ հենց այսօր նոր կալանքի խնդիր է առաջ եկել, ակնհայտ է դառնում, որ բացառապես քաղաքական բնույթ ունի սա: Եթե նայում ենք բացառապես Քրեական դատավարության օրենսգրքի տիրույթում, չի կարող լինել որեւէ քննիչ ու դատախազ, որ այս ելակետների պայմաններում որոշի, որ կալանովորումն է, որ պետք է որպես խափանման միջոց կիրառվի: Մեզ մոտ իրավունքի, օրենքի, սահմանադրականության խորը ճգնաժամ կա, որի հաղթահարման ուղիները շատ դժվար են: Արդյո՞ք դատարանը դիմադրելու կամք կամ հնարավորություն կունենա, շատ դժվար է ասել»,- նշեց Վարդեւանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ