News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդության քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ավարտվել է, որոշումը կհրապարակվի վաղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Նարեկ Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ