News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսրայելի ափերի մոտ այլ արտեֆակտների հետ մեկտեղ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Հիսուսին հովվի կերպարով պատկերող մատանի է հայտնաբերվել։

Կանաչ թանկարժեք քարով ոսկե մատանին, որի վրա փորագրված է տղայի պատկեր, ով խոյ կամ ոչխար է տանում իր ուսերին, հարյուրավոր արծաթե եւ բրոնզե մետաղադրամների հետ միասին գտնվել է Միջերկրական ծովի հատակին, Կեսարիայի հնագույն նավահանգստի մոտ, հայտնում է Իսրայելի հնությունների վարչությունը։

Հնագետներից մեկն ասել է, որ բարի հովիվը արեւելքի քրիստոնեական համայնքի կողմից օգտագործվող ամենավաղ խորհրդանիշներից մեկն է եղել՝ հավելելով, որ մատանին թվագրվում է մոտավորապես երրորդ դարի կեսերին:

Հովհաննեսի Նոր կտակարանում Հիսուսն իրեն անվանում է Բարի հովիվ, ով կպաշտպանի իր հավատարիմ հետեւորդների հոտը:

Իսրայելի հնությունների վարչությունը հայտարարել է, որ գտածոների թվում են հռոմեական դարաշրջանի արձանիկներ եւ աստվածաշնչյան քնարի պատկերով մատանի: Դրանք հայտնաբերվել են 6-17-րդ դարերի երկու նավերում, որոնք հավանաբար խորտակվել են փոթորկի ժամանակ, երբ խարիսխ են գցած եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ