News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես,իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալիեւը,ով ասում է թե իբր ոչ թե քեզ է հաղթել,այլ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։
Շուշին ,Հադրութը,Քարվաճառը,ձեր հայրենի Ակնան եւ եւս 100-ից ավել բնակավայրեր «տվել» ես դու։
Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին է։
Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույս» վառել ես դու։
Արցախ վախենում ես մեկնել դու։
Շուշին ու Հադրութը օկուպացված չես համարում դու։
Մեր պետական ինքնիշխանությունը հանուն աթոռիդ պահպանման «վաճառքի» հանել ես դու։
Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես,իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալիեւը,ով ասում է թե իբր ոչ թե քեզ է հաղթել,այլ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։
Իսկ ինչու՞ դու եւ ալիեւը նույն բաներն եք խոսում ու անում արդեն տարիներ շարունակ դժվար չէ գուշակել,կապիտուլյանտ։
Հ.Գ. Դու ո՞վ ես Արկադի Տեր-Թադեւոսյանի /Կոմանդոսի/ անունը տաս։
Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է,իսկ դու՝հանձնելու։
Քեզ ավելի «կսազի»տալ Էրատոյի ու Վեստ Սարգսի անունները»,- գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ