News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Արցախյան պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտաների առաջին հանդիպումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարծում ենք, որ երկու երկրների հանրության ներկայացուցիչների միջեւ հանդիպումը հասել է իր նպատակին, այն է՝ բարիդրացիական շփումներ հաստատել երկու հարեւան երկրների գիտական, ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջեւ՝ ստեղծելով բարենպաստ ֆոն Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հետեւողական կարգավորման համար»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ մասնակիցները միակարծիք են, որ իրենք տեսնում են մտավորականության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ անվստահության աստիճանի նվազեցման գործում։ Կառուցողական երկխոսության տրամադրվածություն է դրսեւորվել, ի թիվս այլնի, զգայուն հումանիտար թեմաների քննարկման ժամանակ, որոնք են՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձ, ականապատ դաշտերի մնացած քարտեզների փոխանցում Հայաստանի կողմից։ «Մենք աջակցում ենք, աջակցել ենք եւ կշարունակենք աջակցել նման նախաձեռնություններին։ Կարծում ենք, որ նման միավորող օրակարգը չափազանց արդիական է, քանի որ այն նպաստում է առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք մթնոլորտ են ստեղծում այլ ուղղություններով առաջ շարժվելու համար»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ հեռանկարում ծրագրվում է նման շփումներ իրականացնել կանոնավոր կերպով, այդ թվում՝ Ադրբեջանում եւ Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ամենաշատ