News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Վարչապետի վերջին հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ նա պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. Ինքն այդ ուղղությամբ առաջին կիսաքայլը կատարեց, եւ Արցախից չէին կարող չարձագանքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Եթե Հայաստանն էլ հրաժարվի, ապա վերջին հույսն է կորում, եւ իրենք Ադրբեջանում չեն կարող այդտեղ ապրել, պետք է դուրս գան:Դա ստիպեց նրանց արձագանքել: Եթե Արցախի հանրությունը պահանջում է, որ այդ հայտարարությունն արվի, ապա կապ չունի, թե Արցախի ղեկավարն ով է, այդ հայտարարությունը պետք է արվեր»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի խնդրին, քաղաքագետը նշեց, որ Հայաստանը հենց 1990-ականների սկզբին պետք է ճանաչեր Արցախի անկախությունը, ինչպես Թուրքիան դա արեց Կիպրոսում. «Դա առաջին սայթաքումն էր, երկրորդ սայթաքումն այն էր, որ ՀՀ-ում առաջացան ուժեր, որոնք հանրային տրամադրություն ստեղծեցին, որ մենք Արցախի հարցում պետք է գնանք զիջումների: Այդ տրամադրությունները գնալով ավելի խորացան: Երրորդ սայթաքումն այն էր, որ էլի որոշ շերտեր ՀՀ-ում համարում էին, որ Արեւմուտքը մեզ կփրկի եւ պետք է ամեն ինչ անել Ռուսաստանին հեռացնելու համար, իսկ Ռուսաստանի հեռանալուն խանգարում է Արցախի խնդիրը: Եվ 4-րդ գործոնն այն էր, որ ուժերի բալանսը խախտվել էր: Այսինքն Հայաստանն Արցախը չէր ճանաչել, եթե Ադրբեջանը գնար ազատագրեր իր տարածքները, որը Հայաստանը ճանաչել էր ԱՊՀ մտնելու ժամանակ 1991-ին, ապա ի՞նչ միջազգային ուժեր կարող էին խանգարել դրան: Ադրբեջանը զինվում էր, Հայաստանը դա չէր անում: 2018-ին ուժերի հարաբերակցությունը մեկը ութի էր, իսկ Ադրբեջանի հիմնական զինումը եղել է 2020-ին: Այսինքն պատերազմի շեմին այդ հարաբերակցությունը եղել է մեկը 15-ի կամ ավելի շատ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին է լինելու Արցախի կարգավիճակը, Դանիելյանն ասաց. «Արցախի հարցի կարգավիճակը պայմանավորված է Սիրիայից մինչեւ Միջին Ասիա տեղի ունեցող գործընթացներով, այսինքն Թուրքիա-Իրան հարաբերություններով, Ռուսաստան-Իրան հարաբերություններովՎրաստանի խնդիրներով: Այս տարածաշրջանում պետք է լինի մի նոր աշխարհաքաղաքական վիճակ: Մեծ տերությունները պետք է գան մեծ համաձայնության եւ դրա ժամանակ կլուծվեն բազմաթիվ նման խնդիրներ: Մենք տեսանք, որ մեծ երկրները թույլ տվեցին այդ պատերազմը եւ այդ երկրները կորոշեն կարգավիճակը, երբ նստեն սեղանի շուրջը եւ տարածաշրջանի նոր քարտեզ գծեն՝ հաշվի առնելով ուժերի բալանսը միմյանց հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ