News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Չկա որեւէ գրավոր ապացույց, որը կբացատրի, թե ինչու են վիկինգները լքել Գրենլանդիան: Կղզում նորվեգացի գաղութատերերի ներկայության մասին վերջին փաստաթուղթը վերագրվում է 1408 թվականին։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Science News-ին։

Գրենլանդիայի առափնյա գծի նոր մոդելավորումը ցույց է տվել, որ տարածաշրջանի արագ փոփոխվող կլիման կարող էր ստիպել վիկինգներին լքել կղզին: Կղզու մեծ մասը ծածկող սառցաշերտը սկսել է ընդլայնվել, իսկ ծովի մակարդակը կտրուկ բարձրացել է: Հեղեղվել են ափից ոչ հեռու գտնվող արոտավայրերն ու գյուղատնտեսական նշանակության հողերը, իսկ սովորական ապրելակերպն անհնար է դարձել։

Գրենլանդիան վիկինգների կողմից առաջին անգամ գաղութացվել է 985 թվականին՝ մի խումբ վերաբնակիչների կողմից, որոնք ժամանել են 14 նավերով՝ Էրիկ Խարտյաշի գլխավորությամբ: Գաղութարարները բնակություն են հաստատել Գրենլանդիայի հարավում, որտեղ նրանք եւ իրենց սերունդները փոկի որսով են զբաղվել, արածեցրել են անասուններին եւ ծովափղերի ժանիքներ վաճառել եվրոպացիներին:

Վերաբնակիչները Գրենլանդիա են ժամանել միջնադարյան կլիմայական օպտիմումի ժամանակ, երբ Եվրոպայում եւ Գրենլանդիայում պայմանները մեղմ էին մի քանի դար շարունակ: Սակայն 1350 թվականին փոքր սառցե դարաշրջանի սկզբով կլիման սկսել է վատթարանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ