News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ացախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են ծայրահեղական խմբավորումներ ու կազմավորումներ:

Վերոգրյալի համատեքստում ակներև է նաև, որ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները:

Ստեղծված իրավիճակին հանգեցրած զարգացումները փաստում են, որ ահագնացող վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու առավել գործուն և արդյունավետ մեխանիզմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի մուտքն էր Ղազախստան, ինչը և տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության իշխանությունների համապատասխան դիմումի համաձայն:

ՀԱՊԿ հավաքական ուժերի և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միանգամայն պատեհաժամ միջամտության շնորհիվ Ղազախստանի պատկան մարմինները հետամուտ են կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և դրա չեզոքացմանը:

Այդպիսով՝ հնարավոր դարձավ կանխել Կենտրոնական Ասիայում և հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումը, ինչը հաստատապես լուրջ սպառնալիք կլիներ նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության համար:

Ոչ վաղ անցյալում` 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում մենք անհատապես ականատես եղանք ծայրահեղականության և ահաբեկչության ամենադաժան դրսևորումների:

Միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում, և, մասնավորապես, ՌԴ վճռական ներդրման ու ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարության շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը, նվազեցնել լարվածությունն ու կայունութուն հաստատել մեր տարածաշրջանում:

Ղազախստանի և մի շարք այլ երկրների օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես` ծայրահեղական կազմակերպություններից ու խմբավորումներից բխող ահաբեկչության սպառնալիքի դեմ համակարգված մոտեցումների մշակման ու գործնական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Եվ ընդհանրապես` նորագույն ժամանակաշրջանի անվտանգային, տնտեսական, էկոլոգիական և բազմաթիվ այլ մարտահրավերները վերահաստատում են, որ ինտեգրացիոն գործընթացների խթանումը, համագործակցության նոր մակարդակի հաստատումը և տարբեր միութենական կառույցների ձևավորումը դարձել են հրամայական և առավել կենսունակ միջոց՝ նվազագույնի հասցնելու տարատեսակ սպառնալիքները և պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու դրանց դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ