News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքական գործոնի եւ Կենտրոնական Ասիայի համար ահաբեկչական սպառնալիքի միջեւ վաղուց ակնհայտ կապն ամրապնդվեց Աֆղանստանի իրադարձություններից հետո, իսկ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Ղազախստանում դարձավ թուրքական ազդեցության ընդլայնման սպառնալիքի գիտակցման եւ այն չեզոքացնելու որոշման դրսեւորում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Նրա խոսքով՝ դրանով է պայմանավորված Թուրքիայի դժգոհությունը, որը ցանկանում էր այնտեղ միջնորդի դեր խաղալ։ Այս ամենի ֆոնին Անկարան մշտապես շահարկում է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակը՝ փորձելով այն պրոյեկտել Կենտրոնական Ասիայում։

«Առայժմ ոչինչ չի ստացվել, սակայն դա կարող է վերջը չլինել»,-նշեց նա։

Նադեին-Ռաեւսկին վստահություն հայտնեց, որ Մոսկվան չի համաձայնի դուրս բերել իր խաղաղապահներին Ղարաբաղից, քանի որ դա կարող է ավարտվել Ղարաբաղից հայերի արտաքսմամբ եւ նույնիսկ նրանց սպանությամբ։

«Ակնհայտ է, որ առանց Անկարայի օգնության Ադրբեջանը պատերազմ չէր սկսի Ղարաբաղում եւ չէր կարող գրավել այն, սակայն հետպատերազմյան իրողությունների պայմաններում Իլհամ Ալիեւը չի ցանկանում ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում։ Թեեւ Բաքուն չի ցանկանում միանալ ինտեգրացիոն նախագծերին, որոնցում Մոսկվան առաջնակարգ տեղ ունի, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուռն հետաքրքրություն դրանց նկատմամբ։ Ընդհանուր առմամբ Բաքվի վրա ճնշման համար Ռուսաստանը ոչ ռազմական մեթոդներ է կիրառում, իսկ ահա որոշ հարցերի ռազմական միջոցով լուծումն Ադրբեջանի համար կարող է վատ ավարտ ունենալ»,-հավելեց փորձագետը։

Ղազախստանում եւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, նրա պնդմամբ, պետք է համալիր դիտարկել։

«Երկու երկրներն էլ գտնվում են միեւնույն ինտեգրացիոն կառույցներում, մեկ անվտանգության համակարգում։ Ղազախստանի իրադարձություններն ունեն եւ՛ ներքին (կենսամակարդակի բարձրացման ակնկալիքներ), եւ՛ արտաքին (Արեւմուտքի ակտիվ աշխատանք) պատճառներ: Այստեղ կիրառվել են նույն տեխնոլոգիաները, որոնք նախկինում փորձարկվել են հետխորհրդային այլ երկրներում»,-եզրափակեց թուրքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ