News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իմ եւ դատավորների նկատմամբ ճնշումներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նշեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը։

Դիտարկմանը, որ դատարանի դատավորները դժգոհ են քրեական գործերի՝ դատարանի նախագահի կողմից մակագրվելուն, եւ որ դա խնդիրներ է առաջացնում, Տիգրան Սահակյանն արձագանքեց․ «Ճիշտ չեն ասում, մակարգրումն իրականացվում է օրենքով»։

Դատարանի նախագահը չցանկացավ այլ հարցերի պատասխանել։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշել էր, որ դժգոհ է քրեական գործերի՝ դատարանի նախագահի կողմից մակագրվելու գործող կարգին։

«Քանի որ ԱԱԾ գործունեության արդյունքում էլեկտրոնային համակարգը չի գործում, բայց ԲԴԽ կողմից նախատեսված հստակ կարգ կա,  թե ինչպես պետք է իրականացվի՝ պատահականության սկզբունք կամ այբբենական հերթականություն: Եթե այդ կարգը պահպանվի, խնդիր  չի առաջանա: Բայց դժգոհ եմ այսօրվա մակագրումներից: Իմ կողմից որոշակի ուսումնասիրության արդյունքում պարզել եմ, որ, մասնավորապես, ինձ մակագրված գործերը ավելի շատ են, քան օրենքով պետք է ինձ մակագրվեր: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ գտնում են, որ չի պահպանվում  կարգը»,-ասաց դատավոր Պապոյանը

Դատավոր Վազգեն Ռշտունին էլ նշել էր, որ իր ունեցած տվյալներով՝ առանց էլեկտրոնային համակարգի գործերի բաշխման համաչափությունը պահպանված չէ, եւ որ դրական չի կարող գնահատել այն, որ արդեն մի քանի ամիս է՝ քրեական գործեր մակագրող համակարգիչն առգրավված է ԱԱԾ-ի կողմից։

«Սերվերի միջամտության հետ կապված խնդիրը էլի է եղել: Կոնկրետ Միքայել Համբարձումյանի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում, տնօրեն էր թե տեղակալ, չեմ հիշում, կապ է հաստատել ինձ հետ՝ որպես դատարանի նախագահի: Մենք պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ սերվերն առգրավել, քանի որ կխափանվի Վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունը: Իրենք եկել են, տեղում ուսումնասիրել են համակարգը մի քանի օրում ու էլի գնացել են: Լուծումներ գտնվել են, հիմա էլ էր հնարավոր լուծում գտնել. կարելի էր փորձաքննությունից առաջ համակարգիչը փոխարինել մեկ այլ համակարգիչով, նոր առգրավել համակարգիչը»,- նկատեց է Ռշտունին:  

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ հունվարի 14-ին, ընթանում է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։

NEWS.am-ը տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր ժողովից հետո նախատեսված է միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ