News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան եւ Շվեդիան դիմումը ներկայացնելու հաջորդ օրը կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին ֆիննական Yle հեռուստաընկերությանը հայտնել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, փոխանցում է GazetaRu-ն։

«Եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան դիմեն (ՆԱՏՕ-ին- ծնթ․ խմբ.) միանալու համար, ապա մենք կկարողանանք ակնթարթորեն որոշում կայացնել»,- ասել է քաղաքական գործիչը։

Ռասմուսենը նշել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ժամանակ պահանջել է «վետո դնել դաշինքի ընդլայնման վրա»։

«ՆԱՏՕ-ի դռները բաց կմնան, եւ մենք չենք ուզում, որ Վլադիմիր Պուտինը դռնապանի դեր կատարի <...> Կարծում եմ, որ ռուսական գրոհը [Ուկրաինայի վրա - ծնթ․ խմբ.] ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ քննարկում կհրահրի Ֆինլանդիայում եւ Շվեդիայում»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Ռասմուսենը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը «չի հարձակվի» Ուկրաինայի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ