News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթներին կարագանա արժութային ակտիվների փոխարկումը ԱՄՆ դոլարից թուրքական լիրայի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ելույթ ունենալով Ստամբուլում հասարակական կազմակերպությունների ղեկավարների առջեւ՝ Նեբաթին ասել է, որ «Թուրքիայում ինֆլյացիան նախքան 2023 թվականի կեսերին նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կնվազի մինչեւ միանիշ թիվ՝ այն բանից հետո, երբ դեկտեմբերին հասել է 19 տարվա առավելագույն մակարդակի՝ 36 տոկոսի»: «Ապադոլարիզացիան կարագանա առաջիկա շաբաթներին»,- ասել է Նեբաթին:

Նախարարը նաեւ հավելել է, որ «ուրբաթ երեկոյի դրությամբ ավելի քան 131 միլիարդ լիրա է (9,69 միլիարդ դոլար) դրվել հաշիվների վրա՝ կառավարության այն սխեմայի շրջանակներում, որը լիրայով ավանդները պաշտպանում է արժույթի արժեզրկումից»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ