News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ողջունում եւ աջակցում է հայ-թուրքական շփումների մեկնարկը, շաբաթ օրը հայտարարել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, հայտնում է «Sputnik-Ադրբեջանը»։

Նա հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների, այդ հայտարարություններում արտացոլված համաձայնագրերի իրականացումն այլընտրանք չունի»։

«Տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության ու կայունության ուղղությամբ։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջեւ վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը եւ համագործակցության միջավայրի ձեւավորումը։ Ուստի մենք ողջունում եւ աջակցում ենք թուրք-հայկական շփումների սկիզբը, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Կարծում ենք, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է նաեւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,- ասել է նա:

Խալաֆովն ասել է, որ «առաջին հերթին դա համապատասխանում է հայ ժողովրդի, իսկ հետո տարածաշրջանի մյուս երկրների ու ժողովուրդների շահերին»։

Նրա խոսքով, «Թուրք-հայկական երկխոսության մեկնարկը կարագացնի ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլեւ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ