News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքանին Քաբուլում ՉԺՀ դեսպան Վան Յուի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Չինաստանին նպաստել աշխարհում թալիբների կառավարության ճանաչմանը, ասվում է Աֆղանստանի ՆԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ներքին գործերի նախարարն ասել է, որ Չինաստանը պետք է օգնի աֆղանական կառավարությանը ճանաչել (թալիբների) համակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաքանին նաեւ ընդգծել է, որ Աֆղանստանը պետք է «կատարի աշխարհին եւ հարեւան երկրներին տված իր խոստումները, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի որեւէ մեկի դեմ»։

Իր հերթին Վան Յուն նշել է, որ Չինաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է թույլ տա աֆղաններին «իրենց ընտրությամբ կառավարություն ձեւավորել», իսկ ԱՄՆ-ը պետք է իր վրա վերցնի Աֆղանստանում հումանիտար ճգնաժամի պատասխանատվությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ