News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը չեղարկել է ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումը, որը գործում էր մոտ 14 ժամ։ Այս մասին ասվում է կիրակի վարչության կայքում հրապարակված հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի ափերին, սակայն, դեռեւս պահպանվում է  ջրի մակարդակի աննշան փոփոխության հավանականությունը, ընդգծում են օդերեւութաբանները։

Վարչությունը ցունամիի սպառնալիքի մասին հայտարարել էր հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ստորջրյա Հունգա-Տոնգա-Հաապայ (Տոնգայի Թագավորություն) հրաբխի ժայթքման հետ կապված։ Ճապոնիայի տարբեր շրջաններում  գրանցվել են 1,2 մետր բարձրությամբ ալիքներ։ Երկրի մոտ 230 հազար բնակիչ տեղի իշխանություններից տարհանման կարգադրություն է ստացել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն եղել։ Ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետեւանքով շրջվել եւ օվկիանոս են նետվել 20 նավեր, որոնք գտնվում էին Ճապոնիայի արեւմտյան նավահանգիստներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ