News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանացի գիտնականների խումբը Անտարկտիդայի ափերի մոտ, Ուեդելի ծովի հատակին հայտնաբերել է քաղաքի մեծությամբ հազվադեպ էկոհամակարգ։ Այս մասին ասվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «ЛентаРу»-ն։

Polarstern հետազոտական նավով կատարվող գիտարշավը ուսումնասիրում էր օվկիանոսային հոսանքները, եւ հայտնագործությունը պատահաբար է արվել՝ ստորջրյա տեսախցիկի օգնությամբ։ Խոսքը ձկների՝ 500 մետր խորության վրա գտնվող ձվադրատեղի մասին է։ Այն զբաղեցնում է 240 քառակուսի կիլոմետր տարածք, այստեղ հաշվվում է մոտ 60 մլն առանձնյակ։ Համեմատության համար. Ռյազանի մակերեսը 224 քառակուսի կիլոմետր է։

 Բների տրամագիծը միջինը 75 սանտիմետր է, խորությունը՝ մոտավորապես 15 սանտիմետր։ Ինչպես նշում են գիտնականները, յուրաքանչյուր բնում մոտ 1735 ձկնկիթ կա։

Պոպուլյացիայի ներկայացուցիչները Իոնա սառցաձկան (Neopagetopsis ionah) տեսակին են պատկանում, որոնք թափանցիկ գանգ եւ արյուն ունեն։ Ցածր ջերմաստիճաններում ապրել կարողանալու համար այս տեսակը արտադրում է պրոտեին-անտիֆրիզ (հակասառիչ) սպիտակուց, որը թույլ չի տալիս, որ արյան մեջ սառցի բյուրեղներ առաջանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ