News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերությունը ճապոնական All Nippon Airways-ն է, որը 2021թ. ճիշտ ժամանակին կատարել է չվերթների 95 տոկոսը։ Այս մասին գրում է «Вокруг света» ճանաչողական պորտալը՝ հղում կատարելով АТОР-ին։

Երկրորդ տեղում Japan Airlines-ն է (94,1 տոկոս), երրորդւոմ՝ «Աերոֆլոտը» (91,05 տոկոս), որին հետեւում են LATAM-ը (88,7 տոկոս  եւ Delta Air Lines-ը (87,8 տոկոս)։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային վարկանիշներին, ամենաճշտապահ ավիաընկերությունը Հյուսիսային Ամերիկայում Delta Air Lines-ն է, որի չվերթների 87,7 տոկոսը կատարվում է ճիշտ ժամանակին։ Երկու մյուս առաջատարներն են Alaska Airlines-ը (81,7 տոկոս) եւ American Airlines-ը (80,5 տոկոս)։ Եվրոպայում առաջին երեք տեղերը զբաղեցնում են իսպանական փոխադրողները՝ Vueling (92,1 տոկոս), Iberia Express (91,8 տոկոս) եւ Iberia (90,3 տոկոս)։ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանում 96,4 տոկոսով առաջատարն է հարավաֆրիկյան Safair-ը։ Թոփ եռյակում են նաեւ Royal Jordanian-ը (89 տոկոս) եւ Emirates-ը (86,7 տոկոս)։

Մասնագետների տվյալներով՝ 2021թ. ավիաընկերություններն աշխարհում կատարել են մոտ 25 մլն չվերթ, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2020թ., բայց 36 տոկոսով ավելի քիչ, քան մինչեւ համավարակը՝ 2019թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ