News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

5,5 մագնիտուդով երկրաշարժ է կիրակի օրը տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Թայվանի արեւելյան ափերի մոտ։ Այս մասին հայտնել է չինական կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են երեք շրջանների տարածքում։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է ծովափնյա գծից 66,5 կմ հեռավորությամբ, իսկ օջախը՝ ծովի հատակի տակ՝ 55,4 կմ խորությամբ։ Տուժածների, ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։

Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ երկու տեկտոնական թիթեղների միացման վայրում: Կղզու արեւելյան հատվածը համարվում է Ասիայի սեյսմիկ ամենավտանգավոր գոտիներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ