News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Քաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Կանատ Թայմերդենովը հայտնել է, որ հունվարին Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցները ավելի քան 1.3 հազար զենք են գողացել, գրում է Tengrinews.kz-ն։

«Անկարգությունների մասնակիցները 1347 միավոր զենք են գողացել։ Այդ թվում՝ 501 ակոսավոր, 807 ողորկափող, 39 գազատրավմատիկ»,- ասել է նա՝ կիրակի ելույթ ունենալով հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարությամբ:

Նրա խոսքով՝ Ալմաթիում անկարգությունների օրերին հանցագործները յոթ հարձակում են իրականացրել քաղաքի դիահերձարանների վրա, որտեղից գողացել են ավելի քան 40 դի։

«Նրանք մահացածներին չէին թողնում, վիրավորներին տանում էին իրենց հե, այս օրերին 7 հարձակում է եղել դիահերձարանների վրա, որոնցից 41 մահացածի դի է գողացվել»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ