News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ցանկացած պատերազմից հետո ինչ-որ ջղաձգություններ, հակառակ գործողություններ միշտ լինում են, դրանք ինչ-որ X ժամանակ հետո, կախված էմոցոիոնալությունից, նվազում են, ձգտում են զրոյի: Ես կարծում եմ, որ հնարավոր է մեր հարևան Ադրբեջանի հետ ունենանք հարևանական հարաբերություններ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հաայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե հարևան Ադրբեջանի  հետ ուզո՞ւմ եք լավ հարաբերություններ ունենալ, խոսքն այն նույն Ադրբեջանի մասին է, որը մի քանի օր առաջ երեք 18-ամյա տղաների սպանեց։

Նրա խոսքով, աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մեկը մյուսի  համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալ են ունենում. «Եթե ստացվի այնպես, որ մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի բարձր տոկոս, դրանք լավ գործիքներ կլինեն հարաբերությունները լավացնելու համար:

Մենք Ադրբեջանի հետ այդ թշնամությունը չենք փոխանցելու մեր զավակներին և սերունդներին։ Երբ փոխհրաձգություն է լինում, նրանց մոտ նույնպես զոհեր են լինում, պետք է քաղաքակիրթ լինենք: Երկրորդ՝ մենք պետք է լուռ, նյարդերը զսպած այդ ամեն ինչը կառավարենք։ Իհարկե, լինելու են դեպքեր, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գիտեք՝ ինչ տարածաշրջանում ենք ապրում, գիտեք՝ ինչ հարևաններ ունենք, ու մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որպեսզի մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ