News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գրիգորի Հայրապետովը եթե ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, հավատացեք, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր ընկեր Գրիգորի Հայրապետովը միակ վկան էր Փաշինյանի եւ Ալիեւի վերելակային խոսակցության:

«Այդ «վերելակային բանակցություն» կոչվածը մի քանի վայրկյանի հարց է։ «Վերելակային բանակցություն» կոչեցյալը մեծ առումով պետք է նայել առհասարակ գործընթացների մեջ: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական և կիրթ մարդու տպավորություն է թողնում, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ իր համար շատ ցավալի և ողբերգական էր Գրիգորի Հայրապետովի մահը.

«Բացի նրանից, որ մենք միասին աշխատել ենք երկար տարիներ, նա իմ ընկերն է, բացառիկ պրոֆեսիոնալ ու բացառիկ հայրենասեր մարդ էր»։

Հարցին, թե Հայրապետովն առողջական խնդիրներ ուներ, Վանեցյանը պատասխանեց. «Ոչ։ Մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով»։

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը մահացել էր հունվարի 1-ին:

Տպել
Ամենաշատ