News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ պետության մայրաքաղաքը Ճավա կղզուց կտեղափոխեն Կալիմանտան կղզու արեւելք, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու գործընթացը կավարտվի մինչեւ 2024 թվականը։ Նոր մայրաքաղաքը կկոչվի Նուսանթարա, իսկ բյուջեից 32,5 մլրդ դոլար կծախսվի բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար։

Մայրաքաղաքը տեղափոխելու պլանների մասին երկրի կառավարությունն առաջին անգամ հայտարարել է 2019 թվականին։ Այս մասին խոսել է ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգա Բրոջոներոն։

Իշխանություններն այս քայլին որոշել են գնալ մի շարք խնդիրների պատճառով, որոնք կապված են ներկայիս մայրաքաղաք Ջակարտայի եւ նրա 30 միլիոնանոց բնակչության հետ։ Բացի հսկայական խցանումներից, քաղաքն աստիճանաբար սուզվում է ջրի մեջ՝ տարեկան մոտ 15 սանտիմետր: Դա կապված է տարածքի ճահճային բնույթով եւ Ջակարտայով անցնող գետերի առատությամբ, որոնք լվանում են հողը։

1945 թվականին Ինդոնեզիայի անկախացումից ի վեր Ջակարտան եղել է ոչ թե քաղաք, այլ մայրաքաղաքի կարգավիճակ ունեցող նահանգ։ Քաղաքի մասին ամենավաղ հիշատակումը վերաբերում է մ.թ. 4-րդ դարում ինդոնեզական Տարումա թագավորության գոյության ժամանակաշրջանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ