News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Խոշոր տերությունների միջեւ առճակատումը կարող է «աղետալի հետեւանքներ» ունենալ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որը տեղի է ունենում վիրտուալ ձեւաչափով։

Երկրորդ տարին անընդմեջ շվեյցարական Ալպերում ազդեցիկ քաղաքական եւ կորպորատիվ խաղացողների տետ-ա-տետ հանդիպումը կայանում է առանց՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով։ 

«Մեր աշխարհն այսօր հեռու է հանգստությունից։ Գերակշռում են հռետորաբանությունը, ատելությունը եւ նախապաշարմունքները»,-ասել է նա՝ նշելով, որ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ առճակատումը խնդիրներ չի լուծում, այլ միայն աղետալի հետեւանքներ է հանգեցնում։ 

Նրա խոսքով՝ աշխարհը «դժվար պայքար» է մղել «դարում մեկ անգամ տեղի ունեցող համաճարակի» դեմ, բայց համաճարակը «ձգձգվում է», քանի որ նոր տարբերակները ավելի արագ են տարածվում, քան նախկինում, ինչը խորացնում է խնդիրները համաշխարհային տնտեսության համար:

Ցզինպինը կոչ է արել ավելի մեծ սերտ համագործակցել COVID-19-ի դեմ եւ խոստացել է պատվաստանյութի լրացուցիչ 1 միլիարդ դեղաչափ ուղարկել այլ երկրներ՝ կոչ անելով մյուս տերություններին հրաժարվել «սառը պատերազմի մտածելակերպից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ