News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները «խաղադրույք է կատարում Թուրքիայի վրա»՝ փորձելով խթանել երկկողմ առեւտուրը, ինչը հարաբերությունների բարելավման վերջին նշանն է:

ԱՄԷ-ն հույս ունի կրկնապատկել կամ եռապատկել Թուրքիայի հետ իր առեւտուրը, որը դիտում է որպես դեպի նոր շուկաների ուղի, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է արտաքին առեւտրի պետական նախարար Թանի Ալ Զեյուդին։

«Էմիրությունները «խաղադրույք է կատարում Թուրքիայի վրա»՝ որպես մի երկրի, որը մեզ համար նոր շուկաներ կբացի իր լոգիստիկայի եւ մատակարարման շղթայի շնորհիվ»,- ասել է Զեյուդին:

Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ Բեն Զայեդը 2012 թվականից հետո նոյեմբերին ԱՄԷ առաջին բարձր մակարդակի այցի ժամանակ հայտարարեց Թուրքիա ներդրումներ կատարելու համար 10 միլիարդ դոլարի հիմնադրամի ստեղծման մասին:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները խիստ սրվել են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի կողմից Կատարի շրջափակումից հետո, որը 2017 թվականի կեսերից մինչեւ անցյալ տարվա սկիզբն է տեւել: Դոհան Անկարայի ամենամոտ դաշնակիցներից է։

ԱՄԷ-ն եւ Թուրքիան աջակցել են լիբիական հակամարտության հակառակորդ կողմերին, որտեղ 2020 թվականի հոկտեմբերից փխրուն զինադադար է գործում: ԱՄԷ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են նաեւ 2011 թվականի Արաբական գարնան ապստամբություններին հաջորդած անկարգությունների մեջ իսլամիստական խմբավորումների դերի պատճառով:

Անցյալ տարի Թուրքիան ԱՄԷ-ի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր է գործադրել։

ԱՄԷ-ն արագացրել է տարածաշրջանային հակամարտություններից հեռանալու եւ տնտեսության վրա կենտրոնանալու ձգտումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ