News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկին՝ այդ թվում ընդդիմության ներկայացուցիչներին, հայտնի չեն մանրամասներ, եւ իբր թե բանագնաց կոչվողի բորբոքված պատասխանները վկայում են, որ այս մարդիկ չեն պատրաստվում գալ, հրապարակում կանգնել ու ասել, թե ինչ են խոսում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանն ու գործընթացի հեռանկարներին։

«Դա բանակցություն չէ, այլ ընդամենը ՀՀ-ում իշխանությունը զավթած ինչ-որ մեկի ներկայացուցիչ ունենալն է, Թուրքիան կարող է ասել՝ ունի ներկայացուցիչ, որովհետեւ դա նրանց օրակարգն է՝ իրենցից ենք իմացել, որ նման գործընթաց է լինելու, որ հանդիպում է լինելու, իսկ մեր ԱԳՆ-ի միջանցքներում ասում են՝ մոռացել էինք ձեզ ասել, իմացեք, որ հանդիպում է լինելու։ Ռուբեն Ռուբինյանի ընտրության ժամանակ՝ օգոստոսին, ես ԱԺ-ում բարձրաձայնել եմ իր՝ Թուրքիայում գտնվելու հետ կապված, հարցեր, որոնք պատասխաններ չունես՝ հարցնում ես՝ գիտական ինչ ոլորտով եք զբաղվել այնտեղ՝ չի պատասխանում, գիտական ղեկավար ունեցել ե՞ք՝ չի ասում։ Այս մարդն անհասկանալի պայմաններում Թուրքիայում է հայտնվել, ժամանակ է անցկացրել այդտեղ եւ ասում է՝ մի բաձրաձայնեք այդ մասին։ Միակ մարդը, որը որոշել է աշխարհի ամբողջ գիտական միտքը թողնել եւ գնալ Թուրքիայում զբաղվել, խիստ պատահաբար նրան ընտրել եւ նշանակել են Թուրքիայի հետ բանակցություններում բանագնաց։

Ինքը բանակցություն չի վարում, մի առիթով ասել եմ՝ մենյուն ու խմիչքները միայն կարող են Ռուբինյանի ճաշակով լինել, բայց դա էլ չի կարող։ Էս մարդիկ անգամ արարողակարգը չեն պահել, հայկական դրոշը չեն դրել (Ռուբինյանի մեքենայի վրա – խմբ․), ամենայն հավանականությամբ, որ թուրքին լրացուցիչ չնյարդայնացնեն հայկական պետության գոյությամբ։ Ասում են՝ առանց նախապայմանների, դուք բոլոր նախապայմանները կատարել եք, ԱԳՆ տարել, օմեգա եք նստացրել, որը մի անգամ չի հերքել, որ ինքը թուրքի գործակալ ա, մարդիկ փաստաթղթեր են հրապարակում, ինքը չի տանում դատաձեռագրաբանական փորձաքննության, դատի չի տալիս իր պատվի եւ արժանապատվության համար, եթե դրանք, իհարկե, կան։ ԱԳՆ-ին ասում ենք՝ հայտարարության մեջ գրեք, որ Հայոց ցեղասպանությունն իրագործած սուբյեկտ կա, որը իրավահաջորդություն ունի՝ պետություն է, բայց չէ, էդ մարդիկ մոռանում են դրա մասին։ Էդ մարդիկ Արցախը մոռացել են, Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ու իրավական պահանջատիրությունն ուրանում են՝ ՀՀ-ն որեւէ իրավական գործընթաց չի կատարում՝ որպես պահանջատեր եւ աշխարհում դա ճանաչելի դարձնելու հետ կապված, ուզում են հասկանան՝ էլ ինչ պահանջներ ունեն թուրքերը, դա էլ կատարեն։ Նույնիսկ, որ ձեւական էմբարգո էին դրել թուրքական ապրանքների ներմուծման վրա, բարձրագոչ ասում էին՝ ամեն մի կտոր ներմուծված թուրքական ապրանքից փամփուշտ է դառնում, հիմա դա նորմա՞լ է դարձել»,- նշեց Մկրտչյանը։

2008-2009թթ․ ֆուտբոլային դիվանագիտությունն ու ներկա գործընթացը, պատգամավորի համոզմամբ, իրար հետ որեւէ աղերս չունեն։

«Աղերս չկա, որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ թե Հադրութ է հանձնել, այլ Հադրութ ազատագրել, նստել թուրքի հետ՝ որպես հայկական երկու պետականությունների ղեկավար, բանակցել։ Թող Սերժ Սարգսյանի ապահոված պայմանները վերականգնեն, վերադարձնեն Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ու թող գնան բանակցեն, այ մենք դրանից հետո մի բան ասեն, թող գան ու ասեն՝ սխալ ենք ասում։ Ինչպես կարելի է հայկական պետականությունների հաղթանակած ղեկավարների հետ համեմատել, որոնք կապիտուլյացիա չեն ստորագրել, Ալիեւին կիրթ ու կառուցողական չեն անվանել, ում ԱԳՆ-ն երբեւէ իրեն թույլ չի տվել հայտարարություն տարածել, որ դրական ու կառուցողական է եղել, ի՞նչն եք կառուցել, էն, որ 3 օր առաջ էլ ա՞ հայ զոված թուրքի գնդակից»,- նկատեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել