News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հավանություն տալ հեռահաղորդակցության կապի օպերատոր «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հանձնաժողովի՝ հունվարի 19-ին նախատեսված նիստի օրակարգում ներառված որոշման նախագծից։ 

Դրա համաձայն՝ 2021թ-ի հոկտեմբերի 19-ին հանձնաժողով է դիմել «Ռոստելեկոմի» ռուսաստանյան բաժնետեր «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն` հայտնելով, որ ՌԴ քաղաքացի, ֆիզիկական անձ Արման Ունանյանը և ՀԷՑ–ը նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն` Molitro Holdings Limited, որը ձեռք կբերի «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 տոկոս բաժնեմասը։

ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերջինը ԱԱԾ-ի հետ քննարկումների արդյունքում չի առարկում գործարքի կայացմանը։

«Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին նախորդ տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանում գործող դուստր ընկերության՝ «GNC-Alfa»-ի վաճառվող ակտիվների նախնական արժեքը 25 մլն դոլար է։

2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձել է GNC Alfa-ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%-ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաեւ հնարավորություն ստացել ձեռք բերել մնացած 25%-ը՝ գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին Ռոստելեկոմն օգտվել է այդ հնարավորությունից եւ գնել մնացած բաժնետոմսերը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետ-թրաֆիկի թողունակությունը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում եւ թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկամանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո Ռոստելեկոմը Հայաստանում ինտերնետ եւ IP-հեռուստատեսություն էր առաջարկում նաեւ վերջնական սպառողին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ