News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարի  18, 2022 թ․ Mastercard-ը, որը վճարման համակարգերի առաջատարներից մեկն է, այսօր իր հաճախորդներին է ներկայացնում ավելի ապահով և հուսալի Apple Pay համակարգը։ Mastercard-ը՝ օգտագործելով iPhone-ի յուրաքանչյուր գործարք անվտանգ դարձնելու առանձնահատկությունը, իր հաճախորդներին հնարավորություն է տալիս զերծ մնալ կանխիկ  գործարքներ կատարելու, վճարային քարտը որևէ մեկին փոխանցելու և կոճակներին հպվելու գործողություններից:

Հաճախորդները, պարզապես մոտեցնելով  իրենց iPhone-ը կամ Apple Watch-ը վճարային տերմինալին, կարող են անհպում իրականացնել իրենց գործարքները ։ Վճարումներն Apple Pay-ով հուսալի են, քանի որ վավերացվում են Face ID-ով, Touch ID-ով, գաջեթի ծածկագրով, ինչպես նաև մեկանգամյա գաղտնաբառով։ Apple Pay-ը հասանելի է մթերային խանութներում, դեղատներում, տաքսի ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Հաճախորդները կարող են նաև Apple Pay-ն օգտագործել iPhone-ով, iPad-ով և Mac-ով հավելվածներում ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, կամ համացանցում Safari-ով՝ առանց հաշիվ ստեղծելու կամ մի քանի անգամ առաքման և վճարման տեղեկատվությունը մուտքագրելու պարտավորության։ Apple Pay-ը, ի թիվս այլ հնարավորությունների, հեշտացնում է սննդի առաքման, առցանց գնումների, տրանսպորտի և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարող է օգտագործվել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունը Apple Pay-ի առանցքային արժեքներն են: Երբ հաճախորդները օգտագործում են կրեդիտային կամ դեբետային քարտերը Apple Pay-ի միջոցով, դրանց թվերը չեն պահպանվում ո՛չ սարքի հիշողության մեջ, և ո՛չ էլ Apple-ի սերվերներում։ Փոխարենը, ստեղծվում է եզակի օգտահաշիվ, որը գաղտնագրվում և ապահով կերպով պահվում է Secure Element համակարգում: Այս համակարգը սերտիֆիկացված է սարքի վրա վճարման տեղեկատվությունը անվտանգ պահելու համար:

Apple Pay-ը հեշտ է կարգավորելը։ Պետք է  պարզապես iPhone-ում բացել Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել հրահանգներին, թե ինչպես կցել Mastercard-ի կրեդիտային կամ դեբետային քարտերը։ iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին, և Mac-ին  քարտը կցելուն պես, հաճախորդը անմիջապես կարող է սկսել օգտագործել Apple Pay հավելվածը։ Հաճախորդները կշարունակեն ստանալ Mastercard-ի կողմից առաջարկվող առավելությունները։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Apple Pay-ը արդեն Հայաստանում է։ Մենք համոզված ենք, որ Apple Pay-ը կխթանի Հայաստանում անհպում վճարումների տարածումը։ Այս նորարարությունը ևս մեկ քայլ է երկրում թվային զարգացումը խթանելու համար։ Այսուհետ անհպում վճարումները հասանելի են Հայաստանում  բոլորի համար»,- ասել է Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային կառավարիչ Իգոր Ստեպանովը։

Ավելին Apple Pay-ի մասին իմանալու համար կարող եք այցելել 

Mastercard-ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ