News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում, որեւէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում։Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն՝ անդրադառնալով Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքներին։

Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։

Բնակիչները սպասում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։ Մինչդեռ նախարարությունից նշում են, որ այս համայնքների համար  որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։

Ինչ վերաբերում է համայնքապետարանների աշխատանքի պարալիզացմանը, ապա Սոնա Հարությունյանն ասաց.

«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնականոն գործունեւությունը վերականգնելու իրավասությունը վերապահված է Սեւան խոշորացված համայնքին։ Նախարարությունն այս մասով մեծ հաշվով անելիք չունի»։

Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը 

Տպել
Ամենաշատ