News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Մոնգստադը Equinor-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանն է, որն ունի հում նավթի եւ կոնդենսատի թորման հզորություն՝ օրական 226,000 բարել: Equinor-ի ներկայացուցիչների խոսքով՝ անձնակազմը տարհանվել է, տեղում են մնացել միայն ընկերության աշխատակիցները, որոնք ներգրավված են արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման գործում։
Կազմակերպության հունիսյան զեկույցի համաձայն՝ սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել Ստամբուլում, հյուսիսային Զոնգուլդակում եւ երկրի մայրաքաղաք Անկարայում։ Կանայք սպանվել են առնվազն 21 նահանգներում։
Սահլ Հաշիշ կոչվող լողափում շնաձկան հարձակման հետեւանքով 68-ամյա ավստրուհու մահվան պատճառով Կարմիր Ծովի եգիպտական մասում իշխանությունները արգելափակել են մի շարք լողափերի աշխատանքը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Իսրայելը հայտարարել է, որ ուսումնասիրություն կանցկացնի`պաղեստինյան ծագմամբ ամերիկացի լրագրողի սպանության գործով`պարզելու, արդյոք փամփուշտն արձակվել է իսրայելյան բանակի կողմից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ ընթացակարգին ներկա է լինելու ամերիկացի դիտորդ:
Երեկ երեկոյան ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս-Ֆորթ-Ուորթ շրջանում զինված տղամարդը սպանել է 2 եւ վիրավորել 4 մարդու, որոնցից 3-ը ոստիկանության աշխատակիցներ, եւ ինքնասպան եղել, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Պակիստանի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով մարդատար ավտոբուսը սահել է եւ ընկեր ձորը, ինչի հետեւանքով զոհվել է 19 եւ վիրավորվել՝ 12 մարդ, հյտնում է AP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելուջիստանի նահանգային կառավարությանը:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Կուրսկի շրջանի երկնքում երկու ուկրաինական «Ստրիժ» անօդաչու թռչող սարք է խոցել։
Գիշերը ՌԴ Բելգորոդի եւ Կուրսկի շրջաններում պայթյուններ են որոտացել, հայտնում է Коммерсант-ը եւ հավելում, որ Բելգորոդում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վիրավորվել է երեք մարդ: Այս մասին լրատվականին հայտնել է նախանգապետ Վյաչիսլավ Գլադկովը: